Տպել
16.11.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Քվեարկվել են նախորդ օրերին քննարկված  օրենքների նախագծերը, որոնցից ընդունվել է  միայն առաջին ընթերցմամբ քննարկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Հեղինակների առաջարկով շրջանառությունից հանվել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Քվեարկությունների ավարտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11-00-ին ՀՀ կառավարության կողմից հրավիրվել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...