Տպել
08.11.2018
Խորհրդարանում հյուրընկալվել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը եւ հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը նոյեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքի իրացման վիճակի գնահատման եւ 2019թ. կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին ներկայացվելիք զեկույցի պատրաստման շրջանակում:

Ռուստամ Մախմուդյանը եւ Գեւորգ Պետրոսյանը ներկայացրել են Հայաստանում հավաքների ազատության իրացման իրավական երաշխիքները, իրականացվող ժողովրդավարական գործընթացները, մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի պաշտպանության ու ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Անդրադառնալով «Հավաքների ազատության մասին» օրենքին՝ խորհրդարանականները նշել են, որ վերջին շրջանում այն թեպետ ամբողջովին չի փոխվել, սակայն տարբեր ձեւաչափերով որոշակի փոփոխություններ եղել են: Ընդգծվել է, որ մեր երկրում ժողովրդավարության խորացման ու ամրապնդման գործընթացները մշտական բնույթ ունեն: Այս համատեքստում նրանք փաստել են` տեղի ունեցած անցնցում իշխանափոխությունը վառ ապացույց էր, որ Հայաստանում ժողովրդավարությունը հիմնովին կայացած ինստիտուտ է, անշեղորեն պաշտպանվել է քաղաքացիների խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...