Տպել
05.11.2018
ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 14-20-ը ներառյալ Հալիֆաքս (Կանադա) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիթորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 14-17-ը ներառյալ Փարիզ (ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 14-19-ը ներառյալ Կահիրե (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն)  կգործուղվի ՈՒՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Աշխատանքային այցով 2018 թվականի նոյեմբերի 8-15-ը ներառյալ Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Ջեմմա Բաղդասարյանը, Արամ Սարգսյանը, Մարգարիտ Եսայանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Լենա Նազարյանը: