National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
02.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 11

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտների պատասխանատուներ:

Քննարկվել են գալիք տարվա համար «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներին, սակագնային քաղաքականությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի կոմիտեի, քաղաքաշինության ու ջրային տնտեսության ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, իսկ ոլորտների պատասխանատուներն անդրադարձել են իրենց ղեկավարած գերատեսչություններում  իրականացվելիք ծրագրերին, վարվող քաղաքականությանը, պատասխանել պատգամավորների հարցերին:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019 թվականի համար ծրագրվել են 1,399.2 մլրդ դրամի չափով, որից 2.1 մլրդ դրամը արտաբյուջետային ծրագրերի գծով: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ակնկալվում է ստանալ 39,0 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ: Զեկուցողի տեղեկացմամբ` այլ եկամուտների գծով մուտքերը ծրագրվել են 52.4 մլրդ դրամի չափով, որից 25.9 մլրդ դրամը արտաբյուջետային ծրագրերի գծով: Փաստաթղթով ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1,642.2 մլրդ դրամ` ներառյալ արտաբյուջետային հաշվի միջոցներով իրականացվող ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նաեւ խոսել է հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունների մասին` ընդգծելով, որ ներդրումային գրավչության բարձրացումը հնարավորություն կտա բարելավել տնտեսական ակտիվությունը` դրանով իսկ նպաստելով արտահանման եւ տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը:

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներդրումների աճին, հարկային ընթացակարգերի պարզեցմանը, մարզերի համաչափ զարգացմանը, աղքատության շեմի իջեցմանն ուղղված կառավարության  քայլերին, ստվերային տնտեսության կրճատմանը:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի` կոմիտեի կողմից ծրագրային բյուջետավորման շրջանակում ներկայացված ծրագրի նպատակն է ապահովել հարկային, բյուջետային եկամուտներ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը նախատեսվում է հատկացնել 8,372.5 մլն դրամ` 2018 թվականի պետական բյուջեով հաստատված 4,822.5 մլն դրամ գումարի դիմաց: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի? տարբերությունը, որը կազմում է 3,550.0 մլն դրամ, հիմնականում պայմանավորված է վարկային ծրագրերով:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել է, որ նախարարությանը գալիք տարում կհատկացվի 107,232.5 մլն դրամ: Նախատեսվում են շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրերը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2019 թվականին կհատկացվի 43,505.3 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ` նախարարությունը որոշ ծրագրեր կիրականացնի նաեւ արտաքին աղբյուրների ֆինանսավորմամբ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 798 մլն 863 հազար դրամ, որը, ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանի, կուղղվի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ հանձնաժողովի պահպանության ծախսերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացմամբ` հանձնաժողովին կհատկացվի 400 մլն դրամ, որը հիմնականում կուղղվի այս մարմնի պահպանության ծախսերին եւ աշխատավարձերի վճարմանը:

Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի` 3,991.2 մլն դրամ կհատկացվի կոմիտեին:

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի տեղեկացմամբ` իր ղեկավարած  կոմիտեին կհատկացվի 2 մլրդ 215 մլն դրամ:

32 մլրդ դրամ էլ, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանի, կհատկացվի  ջրային կոմիտեին:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ոլորտներին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ 2019 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 14,9 մլրդ դրամ, որի շուրջ 69 տոկոսը կօգտագործվի օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը կազմակերպելու համար: Պետական կառավարման գործառույթի իրականացման նպատակով շուրջ 1,8 մլրդ դրամ է հատկացվել: Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի շուրջ 2,5 մլրդ դրամ, արարողակարգային ծառայություններինը՝  շուրջ 183 մլն դրամ:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը կտրամադրվի շուրջ 1 մլրդ 149 մլն դրամ. հիմնական միջոցները կուղղվեն նախարարության պահպանման ծախսերին, մնացածը՝ տարատեսակ ծրագրերի իրականացմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը եւ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել են իրենց նախարարությունների կողմից իրականացվելիք ծրագրերն ու գերակա ուղղությունները:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նախարարությունում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում բարեփոխումների գործընթաց է իրականացվում, փորձ է արվում առավել արդյունավետ դարձնել աշխատանքը, դա վերաբերում է կառուցվածքին, մարդկային ռեսուրսների կառավարմանը, ֆինանսական ու վարչական հատվածին: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հենց այս համատեքստում են կազմվել ոլորտի բյուջետային ծախսերը:

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ծրագրային բյուջետավորմամբ նախատեսված է 4 հիմնական ծրագիր, որոնցից մեկը պահպանման ծախսերն են: Սփյուռքի հայապահպանության ծրագրի համար նախատեսվել է 371 մլն 515 հազար դրամ, Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրով՝ 191 մլն 536 հազար դրամ, Հայրենադարձության ծրագրով՝ 142 մլն 480 հազար դրամ:

Պատգամավորների հարցադրումներն առնչվել են արտաքին քաղաքական գործընթացներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքական մարտահրավերներին, Հայաստանի լոգիստիկ ծառայություններին եւ բյուջետային մի շարք ծրագրերի իրականացմանը:


02.11.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստ
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով...

02.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա հայկական ծանրամարտի 20-րդ դարավերջի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները եւ Հայաստան բերում մարզաշխարհի ոսկե պարգեւները: Հիմա դժ...

02.11.2018
Արա Բաբլոյանի ուղերձն Ազգային ժողովի արձակման կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ, խորհրդարանը վարչապետի հրաժարականից եւ երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS