National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
01.11.2018
Խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց
1 / 4

Նոյեմբերի 1-ին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը:

Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի վեցերորդ եւ յոթերորդ մասերով սահմանված կարգով ԱԺ պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ներկայացնելով թեկնածուին, ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը, կրում է ձեւական բնույթ եւ բոլորովին նպատակ չկա նրան ընտրելու: Առաջադրումը կատարվել է՝ ապահովելու համար ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը: Պատգամավորը նշել է, որ նիստում վարչապետի չընտրվելու դեպքում, խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի:

Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումների ներգրավման միջոցով տնտեսության զարգացմանը, գյուղական համայնքներում առկա խնդիրներին, տարածաշրջանային հիմնահարցերին, բանկային համակարգին, էներգետիկայի ոլորտին, շինարարության ծավալների աճին, Հայաստան-Վրաստան առեւտրաշրջանառությանը, Գյումրի-Բավրա ավտոմայրուղու շինարարությանը, ստվերի դեմ պայքարին եւ այլն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթում անդրադարձել է վարչապետի ու կառավարության վեց ամսվա գործունեությանը, մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, ներդրումային միջավայրի բարելավման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, առաջին անհաժեշտության ապրանքների թանկացման հարցում ուղղությամբ կատարված քայլերին: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները պակասել են, սպասվող 3.5 տոկոս գնաճի դիմաց աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր անվտանգության ամենակարեւոր երաշխավորը բանակն է ու Հայաստանի Հանրապետությունը, բայց, ինչպես նաեւ, ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կանի հնարավորը, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանի:

Միքայել Մելքումյանը խոսել է տնտեսական խնդիրների մասին՝ նշելով, որ կառավարությանը հաջողվել է վերացնել համակարգային կոռուպցիան եւ ներկրման մենաշնորհը, բայց դա բավարար չէ խնդիրների լուծման համար: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ կառավարությունը գնում է տնտեսության կառուցվածքային, արմատական տեղաշարժերի, ինչը դժվար գործընթաց է: Միքայել Մելքումյանն անդրադարձել է ձեռնարկատիրության ոլորտում, էներգետիկ կարողությունների զարգացման հարցում կիրառվող գործիքներին ու ռիսկերին: Կորպորատիվ կառավարման համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ բանկային ավանդների ներդրման գործընթացի մասին:

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի ներկայացրած տնտեսական վերլուծությանը՝ Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ պատժամիջոցներն Իրանի եւ Ռուսաստանի վրա ազդելու են Հայաստանի տնտեսության վրա: Նա կարեւորել է տնտեսական եւ քաղաքական կապերի ակտիվացումը Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի հետ, տնտեսության դիվերսիֆիկացիան, ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ խոսել լեռնամետալուրգիայի զարգացմանը խթանելու քայլերի եւ գյուղատնտեսական ապրանքների ապահովագրման մասին:

Սուրեն Մանուկյանը ներկայացրել է ՀՅԴ կուսակցության անցած ուղին եւ գործունեությունը:

Սերգեյ Բագրատյանը խոսել է տնտեսական զարգացումների, մասնավորապես էներգետիկայի ոլորտում իրականացվելիք քայլերի մասին՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի արտահանումն արտադրության ընդլայնման ու ներդրումային հնավորությունների ստեղծման ազդակ կհանդիսանա: Պատգամավորը կարեւորել է ենթակառուցվածքների զարգացումը, անհրաժեշտ համարել նոր բիզնես-մշակույթի ներդրումը:

Գեւորգ Պետրոսյանն առաջարկել է վերանայել պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը, պետական ու մասնավոր հատվածում աշխատողների աշխատանքային իրավունքները պաշտպանելու գործընթացի նկատմամբ պետական վերահսկողությունը, կարեւորել կադրերի ընտրության հարցում մասնագետի արհեստավարժությանը նախապատվություն տալը:

Լուիզա Սարգսյանն անդրադարձել է գիտության ու մշակույթի ոլորտի խնդիրներին:

Վահե Էնֆիաջյանը, խոսելով մեր երկրում արդյունաբերական մթնոլորտն ու միջավայրը բարելավելու ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների մասին, ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտում Հայաստանը չիրացված մեծ ներուժ ունի: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տնտեսական գրավչությունը բարձր մակարդակի վրա է, գործարարները պետք է արդյունավետ օգտագործեն նոր իրողություններն ու հնարավորությունները: Նշվել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Խոսրով Հարությունյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցի հնարավոր հետեւանքներին, ներկայացրել տնտեսական քաղաքականության հարցում իր նկատառումները: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է լինի գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, ինչպես նաեւ վերամշակվող արտադրությամբ զարգացած երկիր: Պատգամավորը խոսել է տնտեսության դիվերսիֆիկացման, ներդրումների խրախուսման կարեւորության մասին:

Նիստի ընթացքում օրենսդիրները ողջունել են Հայաստան այցելած Բելգիայի խորհրդարանի պատգամավորներին:

Եզրափակիչ ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին արդյունավետ քննարկումների համար, անդրադարձել է հնչած տեսակետներին եւ պարզաբանումներ նեկայացրել:

Մինչ քվեարկությունը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքում չի ընտրվել վարչապետի պաշտոնում:


01.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Հ...

01.11.2018
Խորհրդարանն ընդունել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ միաձայն ընդունվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեակա...

01.11.2018
Բելգիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:...

01.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի փակ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 1-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին ...

01.11.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՄԱՍՆԱԳԵՏԻ) (ծածկագիր` 1-2.2...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS