National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.04.2005
Անհրաժեշտ է ակտիվացնել բարեկամության խմբերի փոխգործակցությունը

Ապրիլի 4-ին Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները հանդիպեցին Հայաստան-Բելգիա պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ:

Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արշակ Մխիթարյանը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը` անհրաժեշտ համարելով փոխգործակցության ակտիվացումը երկու խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ: Ընդգծելով, որմեր երկրի արտաքին քաղաքական գերակայությունը եվրաինտեգրումն է, պարոն Մխիթարյանը կարեւոր համարեց Հայաստանի օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին եւ նշեց, որ Ազգային ժողովնայժմ աշխատում է Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության բարեփոխումների վրա:Կարեւորվեց հանագործակցությունը մարզերի միջեւ, տնտեսական փոխգործակցության զարգացումը, նշվեց ադամանդագործության բնագավառումարդյունավետ համագործակցությունը:

Բելգիական կողմը նույնպես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցո ւթյանակտիվացումը` այս առումով կարեւոր դեր վերապահելով բարեկամության խմբերի գործունեությանը:Հյուրերը անդրադարձան Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` նշելով, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության նախապայմաններից է նաեւ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները խորհրդարանում հանդիպեցին նաեւ Հայաստանի հասարակական կազմակերությունների ներկայացուցիչների հետ:

Բարձրաստիճան հյուրերը հետքրքրված են մեր երկրում գործող ՀԿ-ների գործունեությամբ, նաեւ` եվրաինտեգրման վերաբերյալ նրանց պատկերացումներով ու առաջարկներով: Հանդիպան մասնակիցները, առաջնորդվելով անկեղծ ու բաց զրույց վարելու մտադրությամբ, բարձրացրին հասարակությանը հուզող հարցեր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեի նախագահ Անահիտ Բայանդուրը ներկաների ուշադրությունը հրավիրեց «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղի չտրամադրելու հարցի վրա: Հասարակությունն այսպիսով զրկվել է պրոֆեսիոնալ եւ անկախ հեռուստաալիքից հնչող խոսքից, ասում է նա: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն էլ ասաց, որ Բելգիայում շատ ակտիվ են հասարակական շարժումները եւ հայկական կազմակերպությունների հետ համագործակցությանառաջարկով հանդես եկավ: Խոսելով կառավարման եւ քաղաքական համակարգերումկանանց ներգրավվածության մասին` նա նշեց, որ Հայաստանի օրենսդիր մարմնում կանանց թիվը կազմում է 5 տոկոս:Բելգիականկողմից տեղեկացանք, որ նրանց խորհրդարանում կանայք 33 տոկոս են: Այս ցուցանիշին բելգիացիները հասել են ոչ միայն քաղաքական կյանքի նկատմամբկանանց ունեցած հետաքրքրության արդյունքում, այլ օրենսդրորեն սահմանել են «պոզիտիվ դիսկրիմինացիա» ` հօգուտ կանանց:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կոռուպցիայի եւ աղքատության հիմնախնդիրներին:

«Ժողովրդավարությունն այսօր» կազմակերպության նախագահ Գյուլնարա Շահինյանը կովկասյան տարածաշրջանին Եվրամիության ցուցաբերած աջակցության համարշնորհակալություն հայտնեց բելգիացի հյուրերին` նշելով, որ այստեղ կան շատ հիմնահարցեր եւ որ դրանք լուծելի ենհամատեղ ջանքերով:


04.04.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցական ուղերձը Վատիկան
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Վատիկան, որում ասվում է. «Խոր վշտով տեղեկացանք Հռոմի պապ նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի վախճանի մասին: Հայաստանում դեռ վառ են 2001 թ.` քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության օրերին նրա պատմական այցի հիշողությունն...

04.04.2005
Ազգային ժողովում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը
Ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի` սահմանադրական փոփոխություններինախագծերի քննարկմանհերթական նիստը: Նիստին մասնակցում էինմիջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահի հատուկներկայացուց...

04.04.2005
Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 4-ին ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի, Բելգիայի Թագավորությունո...

04.04.2005
Հայ-բելգիական հարաբերությունները կզարգանան նոր որակով
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի հետ: Քննարկումների առանցքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, օրենսդրական բարեփոխումները, տարածաշրջանային հարցերը, հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am