Տպել
29.10.2018
Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը, խմբի անդամներ Հովիկ Աղազարյանը եւ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կարեւորվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով, որի վկայությունը մեր երկրում տեղի ունեցած անցնցում իշխանափոխության գործընթացն է:

Ժան-Ժակ Ֆլաոն եւս կարեւորել է հայ-բելգիական բարեկամական կապերի ընդլայնումը: Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում նա ընդգծել է զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն այդ առումով ունի առավելություն՝ Եվրոպան հայ ժողովրդին ճանաչում է Սփյուռքի միջոցով:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...