Տպել
27.10.2018
«Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները խորհրդարանական վերահսկողության համատեքստում» թեմայով սեմինար` Ծաղկաձորում
1 / 3

Հոկտեմբերի 26-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները խորհրդարանական վերահսկողության համատեքստում» թեմայով եռօրյա սեմինար, որի նպատակն է աջակցել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ իրազեկմանը, այդ գործընթացում ներգրավվածությանը, փոխգործակցության հարթակի գործարկմանը: Սեմինարը, որը կազմակերպել են ԱԺ աշխատակազմը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), իրականացվում է «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Սեմինարի առաջին օրը կայացել է առանձին քննարկում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որտեղ վերհանվել են ԶԼՄ-ների դերը հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներում:

Ողջունելով մասնակիցներին՝ ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Յենս Պետերսեն-Թումզերն արժեւորել է համագործակցությունը ՀՀ ԱԺ-ի հետ՝ նշելով, որ աջակցությունը նախատեսված ծրագրերին շարունակական կլինի: Ծրագրի տարածաշրջանային ղեկավարը հույս է հայտնել, որ սեմինարն իր նպաստը կունենա հանրային ֆինանսների կառավարման վերահսկողության կատարելագործման հարցում:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով համագործակցությունը ԳՄՀԸ–ի հետ, նշել է, որ վերջին տարիներին կազմակերպությունն արդյունավետ ծրագրեր է իրականացրել խորհրդարանի հետ: Նա եւս կարեւորել է փոխգործակցության շարունակականությունը:

Սեմինարի օրակարգն ընդգրկուն է` «Հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը   խորհրդարանական վերահսկողության թիրախ», «Անկախ բարձրագույն աուդիտորական մարմինը եւ խորհրդարանի համագործակցությունը նրա հետ», «Խորհրդարանի հետօրենսդրական վերահսկողությունը», «Բյուջետային գրասենյակի ներկան ու զարգացման հեռանկարները», «Համագործակցությունը լրատվամիջոցների եւ  քաղհասարակության հետ` համագործակցության դերը խորհրդարանական գործունեության մեջ», «Ծրագրային բյուջետավորման ներկա հանգրվանը»: Հիմնական բանախոսներն են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը, ՀՀ ԱԺ ՖՎԲ քարտուղարության համակարգող փորձագետ Արտյուշա Ահարոնյանը: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...