National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.10.2018
Խորհրդարանականները մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ միջոցառումների
1 / 4

Հոկտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների եւ փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերին: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը:

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: Քննարկվել է 14 հարց: Տարբեր նախագծերի վերաբերյալ ԱԺ պատգամավորները հնչեցրել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Հաշվի առնելով նիստում հնչեցված առաջարկները: օրակարգային որոշ հարցեր լրամշակելու նպատակով կքննարկվեն փորձագիտա-խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստում: Մասնավորապես, «Ազգային անվտանգության ապահովման հարցում քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ Խոսրով Հարությունյանն առաջարկել է վերանայել փաստաթղթի վերնագիրը, Կորյուն Նահապետյանը՝ փաստաթղթերի մշակման հարցում մշակել միասնական մոտեցում, ներգրավել ՀԱՊԿ անդամ երկրներից փորձագետներ, ինչն ավելի արդյունավետ կլինի ազգային օրենսդրություններն ուսումնասիրելիս, իսկ Կարեն Բեքարյանն առաջարկել է հստակեցնել հասարակական ինստիտուտների ներգրավվածությունն անվտանգության ապահովման հարցերում: Բոլոր առաջարկներն ընդունվել են, նախագիծը որոշվել է քննարկել հաջորդ նիստում:

Կիբերմարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդմանն ուղղված գործողությունների եւ մոտեցումների պլանի մասին Հայեցակարգի նախագծի վերաբերյալ հարցը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորն առաջին հերթին կարեւորել է կիբերհանցագործությունները կանխող օրենսդրական դաշտի կարգավորումը: Իր զեկույցում նա բազմաթիվ օրինակներ է բերել առողջապահության, անվտանգության, ֆինանսական ոլորտներում տեղի ունեցող բազմաթիվ հանցագործությունների վտանգի մասին, հանցագործությունների, որոնք կատարվում են համացանցի ամբողջական կամ մասնակի օգտագործման միջոցով, ինչպիսիք են՝ կեղծ կայքերից վաճառք, խարդախություն, կեղծ կայքեր, ապօրինի աճուրդներ, գոյություն չունեցող կայքերից գործնական առաջարկություններ:

Վերոնշյալ հարցի վերաբերյալ Խոսրով Հարությունյանը, ողջունելով Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած մտահոգությունները, եւս ընդգծել է տվյալ ոլորտում առկա խնդիրները` առաջարկելով համախմբել փորձագիտա-խորհրդատվական խորհրդի փորձագետներին տվյալ հարցի շուրջ, ուսումնասիրել բոլոր առաջարկները: Կարեն Բեքարյանը նույնպես առաջարկել է ուշադրությունը սեւեռել հասկացությունների տարանջատումների վրա:

Տվյալ առաջարկներն ընդունվել են, հարցը որոշվել է քննարկել հաջորդ փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստում:

Նիստում քննարկվել եւ ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի կատարման արդյունքների, ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքի վերափոխման մասին հարցերը, հաջորդ նիստի անցկացման ժամկետները, վայրը եւ այլ:

Հոկտեմբերի 4-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը: Հանձնաժողովների նիստերին մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ՀԱՊԿ անվտանգության գոտում իրավիճակի, հավաքական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդման միջոցների, ՀԱՊԿ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման ընթացքի մասին: Նիստում Խոսրով Հարությունյանը հանգամանորեն ներկայացրել է տնտեսական անվտանգության` որպես հավաքական անվտանգության անքակտելի մաս, միջազգային գիտա-գործնական համաժողովի նախապատրաստման եւ «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմավարական շահերի ընդհանրության ձեւավորման վրա ազդող ռազմա-քաղաքական եւ քաղաքական տնտեսական գործոնները» խորագրով միջխորհրդարանական լսումների մասին հարցերը, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել են Կորյուն Նահապետյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Նիստում քննարկվել են «2018թ. ՀԱՊԿ-ում Ղազախստանի Հանրապետության առաջնային ուղղությունների իրականացման ընթացքի մասին», «Ազգային անվտանգության ապահովման մասին», «Ահաբեկչության ու ծայրահեղականության տեղեկատվական հակադրության մասին», ինչպես նաեւ այլ փաստաթղթեր:

ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման մասին, ՀԱՊԿ ԽՎ գործունեությունը կանոնակարգող փաստաթղթեր, ինչպես նաեւ այլ կազմակերպչական հարցեր:

Բոլոր հանձնաժողովների նիստերում ներկայացվել եւ քննարկվել է 2019թ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային պլանի նախագիծը:


03.10.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 41 պատգամավոր, անհրաժեշտ քվորում չի ապահովվել: Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am