Տպել
01.04.2005
Խորհրդարանականները եւ գործարարները` մեկ կառույցում

Խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները ապրիլի 1-ին հանդիպեցին Գործարարների եւխորհրդարանների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Հայդ-Չամբերսի հետ` քննարկելու գործարար աշխարհի եւ օրենսդիր մարմնի համագործակցության հնարավոր ուղիները, մասնավորապես ասոցացիայի կողմից առաջարկվող նոր մոդելը: Պրն. Չամբերսի խոսքերով, խորհրդարանականներին եւ գործարարներին միավորելու իրենց նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել բիզնեսի թափանցիկությանը, ինչպես նաեւ տնտեսական կոռուպցիայի նվազեցմանը: Ասոցիացիան բաղկացած է 300 միջազգային կազմակերպություններից եւ ներկայացված է աշխարհի 16 երկրներում: Նշենք, որ ի թիվս եվրոպական առաջավորերկրների` Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի եւ սկանդինավյան պետությունների, այս համակարգը վերջերսներդրվել է նաեւ հարեւանՎրաստանում: Ասոցիացիայի ներկայացուցիչը հայ խորհրդարանականներին ծանոթացրեց Վրաստանում կիրառված փորձի եւ առանձնահատկությունների մասին: «Ցանկության դեպքում այն կարող է դառնալ տարածաշրջանային սխեմա»-,նշեց հյուրը: Հայաստանի օրենսդիրները դրական արձագանքեցին նախաձեռնությանը` հարցը տեղափոխելով գործնական պայմանավորվածությունների հարթություն: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մանվել Բադեյանը ողջունեց գործարարների եւ խորհրդարանականների միջեւ երկխոսության ուփոխգործակցության առաջարկվող մոտեցումը` այն գնահատելով որպես երկրների ու խորհրդարանների միջեւ տնտեսական փորձի փոխանակման, օրենսդրության ներդաշնակեցման լավ հնարավորություն:Պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ մեր անցած` պառլամենտարիզմի կարճ ճանապարհին դեռ չի հաջողվել գտնել տնտեսական գործունեություն իրականացնողների հետ փոխգործակցելու ամենաարդյունավետձեւը` թեեւ տարեցտարի հայկական խորհրդարանում աճում է հետաքրքրությունը գործարարության հանդեպ: Տկն. Նաղդալյանը նշեց, որ այդ որոնումներում, ինչպես նաեւ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին գործարարներիեւ խորհրդարանների միջազգային ասոցիացիայի աջակցությունը օգտակար կլինի: