National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը
1 / 1

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում եւ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին եւ երկրորդ ընթերցում)»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի որոշման մեջ:


24.10.2018
Խորհրդարանը քննարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նշվել է, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք...

24.10.2018
«ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է». Արմեն Աշոտյան
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նոր մակարդակի խորհրդարանական այս ձեւաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ ...

24.10.2018
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության փորձերն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումա...

24.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 23-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Միհրան Հակոբյանը, Նորա Առուստամյանը, Ռուզաննա Առաքելյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS