Տպել
19.10.2018
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստում
1 / 4

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի առաջարկով պատգամավորները միաձայն հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին:

Միքայել Մելքումյանը հորդորել է մեկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել գազամատակարարման համակարգի գործունեությանն ու էլեկտրաէներգիայի ոլորտին առնչվող հարցադրումների վերաբերյալ:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...