Տպել
17.10.2018
Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է «Պետականորեն հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության կազմում ընդգրկված մի շարք ոչ պետական հավատարմագրված բուհերի ռեկտորների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգին, հատկապես հեռակա ուսուցմանը, պետական ավարտական եւ միասնական քննություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են ոչ պետական հավատարմագրված բուհերի գործունեության արդիականացման հարցը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...