National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
10.10.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է ՖԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  հոկտեմբերի 9-ին  հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երեւանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր   ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Հանդիպման մասնակիցների թվում էին նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Դիդիե Դերեբերան եւ Քրիստիան Լըվրան ու Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Սորին Նիհայ Սիմպեանուն, ով Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի նախագահն է: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին,  կարեորել է  նրանց այցը Երեւան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում:

 ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանկոֆոնիան այսօր դարձել է մեր կյանքի մի մասը: Խորհրդարանի ղեկավարը  գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանն ու ՀՀ Ազգային ժողովը կարեւոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման  գործում. համապատասխանաբար Հայաստանը 2012թ. եւ ՀՀ Ազգային ժողովը  2014 թ. ստացել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամի նոր կարգավիճակ:

«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը մեր երկրում, որն աննախադեպ միջազգային իրադարձություն է, Ֆրանկոֆոնիային մեր նվիրվածության եւս մեկ նշան է: Այն կնպաստի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի ազդեցության ընդլայնմանը՝ համերաշխության, ժողովուրդների հավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության եւ այլ արժեքների ու սկզբունքների օգտին, ինչը մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,-ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ գագաթաժողովը կլինի Հայաստանում երբեւէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը եւ կնպաստի մեր երկրի հարաբերությունների ամրապնդմանը Ֆրանկոֆոնիայի  անդամ մյուս պետությունների հետ: Նա փաստել է, որ  Հայաստանի Հանրապետությունը ողջ ուժերը կենտրոնացրել է գագաթաժողովի հաջողությունն ապահովելու եւ  Ֆրանկոֆոնիային գեղեցիկ  տոն պարգեւելու համար:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս տոնին տխրություն հաղորդեց գագաթաժողովի նախօրեին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Շանսոնյեի մահը մեծ  կորուստ էր ոչ միայն հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համար, այլ ամբողջ Ֆրանկոֆոնիայի համար: Ոգեշնչվելով իր արմատներով՝ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն էր, նա ֆրանկոֆոնիայի, դրա արժեքների մարմնավորումն էր»,-ընդգծել է Արա Բաբլոյանը :

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ  ֆրանսերենն այն հիմքն է, որը միավորում է Ֆրանկոֆոն երկրներին եւ որի միջոցով ժողովուրդները կարող են կիսել իրենց գաղափարները, համոզմունքներն ու ապագա ծրագրերը:

Հանդիպումից հետո ի պատիվ Ֆրանկոֆոն խորհրդարանականների՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
 


10.10.2018
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը եւ Արա Բաբլոյանը
Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Կողմերը մասնավորապես վերահաստ...

10.10.2018
«Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման անհնար է խուսափել նոր ոճրագործություններից». Էդուարդ Շարմազանովը` Թուրքիային
Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ...

10.10.2018
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Ռուսաստան եւ Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնեւ` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am