ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում ծավալած բեղուն ու արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:
Արա Բաբլոյանի խոսքով՝ երկկողմ համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել, ինչը բխել է երկու երկրների շահերից. հետեւողական եւ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ ձգալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական կապերը, որոնք վերջին շրջանում բավականին ակտիվ են եղել:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներհայաստանյան վերջին իրադարձություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ նախագահ, երկրում տնտեսության եւ ժողովրդավարության առավել ամրապնդման նպատակով մշտապես գործընկերներին հորդորում է օժանդակել Հայաստանի նոր կառավարությանը:
«Պետք է շարունակենք ջանքեր ներդնել, որպեսզի Հայաստանն ընթանա ժողովրդավարական ճանապարհով, բոլոր հարցերը լուծում ստանան քաղաքական երկխոսության, բանակցությունների ու քննարկումների մթնոլորտում՝ երկիրը զերծ պահելով հնարավոր ցնցումներից»,-նշել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը: Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի այս դիրքորոշումը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասել է. «Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունն իմ պաշտոնավարման տարիներին: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի աջակցել հայ ժողովրդին ամուր եւ անկախ խորհրդարանի կայացման գործում»:
«Պետք է միասնաբար պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ». Էդուարդ Շարմազանովը՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների...
Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ
Հոկտեմբերի 8-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունների առավել խորացմանը: Զրուցակի...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 13-19-ը ներառյալ Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Շաքե Իսայանը: Աշխարհի կին պառլամենտականների կոն...
Էդուարդ Շարմազանովը Թուրքիայում կմասնակցի Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետություններ...