Տպել
08.10.2018
Էդուարդ Շարմազանովը Թուրքիայում կմասնակցի Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովին
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ: