Տպել
05.10.2018
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 3

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ «ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը քննարկել եւ հաստատել է նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու հատուկ ընթացակարգի վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում եւ դրանով կառավարությանն իրավունք վերապահել պետության համար բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ տեղափոխել աշխատանքային օրերը: Արտաքին գործերի փոխնախարարը պարզաբանել է, որ ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում տեղափոխություն կատարել, երբ անցկացվում են կարեւորագույն եւ մեծամասշտաբ միջոցառումներ:

Նշենք, որ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված հոկտեմբերի 11-12-ին Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովով:

Օրինագիծն առավոտյան նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ օրվա վերջին նիստում քննարկվել եւ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


05.10.2018
Բիշքեկում աշխատանքն է ավարտել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
Հոկտեմբերի 5-ին Բիշքեկում աշխատանքն է շարունակել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Տեղի է ունեցել մշտական կոմիտեի նիստ, որի ընթացքում վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին տեղեկատվություն է ներկայացրել իր գործունեության մասին, անդրադարձել նաեւ ՀՀ կատարած այցելությանը՝ նշելով այցի ընթացքում քննարկված բազմա...

05.10.2018
Արա Բաբլոյանը կմասնակցի ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումների
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եւ գագաթաժողովին մասնակից պետությունների պատվ...

05.10.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ
«Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում տարիների ձեր անդուլ աշխատանքի եւ մեծ վաստակի առջեւ ու մաղ...