Տպել
04.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 11-14-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 31-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 21-25-ը ներառյալ Անդորրա լա Վեյլա (Անդորրայի Իշխանություն) կգործուղվի ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Աշխատանքային այցով 2018 թվականի հոկտեմբերի 4-5-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ հանդիպմանը մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 8-11-ը ներառյալ Անթալիա Թուրքիայի Հանրապետություն կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...