Տպել
04.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 11-14-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 31-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 21-25-ը ներառյալ Անդորրա լա Վեյլա (Անդորրայի Իշխանություն) կգործուղվի ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Աշխատանքային այցով 2018 թվականի հոկտեմբերի 4-5-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ հանդիպմանը մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 8-11-ը ներառյալ Անթալիա Թուրքիայի Հանրապետություն կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:


04.10.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին
Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը: Քննարկվել է «Անվտանգության երկխոսությանն աջակցությունը Կենտրոնական Ասիայում եւ ԵԱՀԿ տարածաշրջանում» թեման: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյա...

04.10.2018
Քննարկվել է «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման վերլուծություն» զեկույցը
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ պատրաստած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման վերլուծություն» զեկույցի քննարկում: Ներկայացված արդյունքները հիմնված են 201...

04.10.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...