National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.10.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
1 / 1

«Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլեւս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից շատ շատերը վաղուց դարձել են համաշխարհային էստրադային երգարվեստի գանձարանի մշտահմա մարգարիտները:

Եթե որպես երգիչ ու երգերի հեղինակ Շառլ Ազնավուրը սովորեցնում էր ինչպես ստեղծագործել, ինչպես անթերի կատարել իր անկրկնելի ու բոլորիս հոգեհարազատ շանսոնները, ապա որպես մարդ ու քաղաքացի՝ սովորեցնում էր անմնացորդ սիրով սիրել հայրենիքը: Եվ քսաներորդ դարակեսից ի վեր որքան մեծ ավանդ ունեցավ էստրադային երգարվեստի զարգացման ասպարեզում, նույնքան հսկայական վաստակ ունեցավ «Ազնավուրը` Հայաստանին» հիմնադրամի միջոցով Սպիտակի աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում: Իսկ «Քեզ համար` Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:

Աշխարհն այսօր կորցրեց հիրավի ականավոր երգչի: Իսկ Հայաստանն ու ողջ հայությունը հրաժեշտ են տալիս մեծագույն հայի, ով սերունդների հիշողության մեջ կմնա ոչ միայն իր երգերով, այլեւ իր հասարակական գործունեությամբ եւ մարդասիրության այն հզոր ալիքով, որը բարձրացրեց աղետյալ Հայաստանին օգնելու համար: Եվ մենք միշտ ջերմ կարոտով ու պայծառ թախիծով կհիշենք մեր մեծ հայրենակցին ու ժամանակակցին:

Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շառլ Ազնավուրի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը, որը, սակայն, բոլորիս վիշտն է»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS