Տպել
01.10.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 3

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հոկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 2, հոկտեմբերի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 6 հարց:

Փոփոխություններ են կատարվել «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ:


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...