Տպել
01.10.2018
Հայ խորհրդարանականները մասնակցել են միջազգային գիտաժողովի
1 / 8

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված «Հայ-ռուսական մարտական եղբայրություն, պատմություն, արդիականություն, ապագա» թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրեր, դեսպաններ:

Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:  

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում նշել է, որ Ստալինիգրադի եւ Կուրսկի ռազմաճակատներում տարած միասնական հաղթանակներում իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել հայ ժողովուրդը: Ըստ բանախոսի՝ ներկայում էլ մեծ աշխատանք է տարվում հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակում, որը կկրի շարունակական բնույթ:

Ներկաները դիտել են «Հայաստանը Ստալինիգրադի ճակատամարտի պատմության մեջ» թեմայով կազմակերպված ցուցահանդեսը:

Մինչ գիտաժողովի մեկնարկը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ ծաղիկներ են դրել Երեւանի Հաղթանակի այգու «Մայր Հայաստան» հուշակոթողի Հավերժ կրակի մոտ: