Տպել
01.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2018թ. հոկտեմբերի 7-13-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը եւ Ռուստամ Մախմուդյանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) սոցիալական եւ մարդու իրավունքների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, գիտության եւ կրթության հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2018թ. հոկտեմբերի 8-11-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Լուիզա Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) աշխատանքներին մասնակցելու համար 2018թ. հոկտեմբերի 2-5-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: