National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.09.2018
Խորհրդարանական լսումներ Սեւանա լճի հիմնախնդիրների վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պատասխանատու գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

«Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծումները» զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի խոսքով՝ նախորդ օրը կառավարութան հաստատած Սեւանի հետ կապված գործողությունների տարեկան ծրագիրն ուղղված է լճի բնապահպանական խնդիրների լուծմանը: Դրան կնպաստի նաեւ 50 մմ-ից փոքր անցքեր ունեցող ձկնորսական ցանցերի ներմուծման արգելքը:

Ըստ նրա՝ մտահոգիչ են լճի ջրի որակը, մակարդակը եւ կենսաբազմազանության նվազումը, որոնց լուծման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Սեւանում ավելացել էր ջրիմուռների քանակը, ինչը չէր նկատվել նախորդ տարիներին. դա պայմանավորված է մի շարք գործոններով. ֆոսֆորի քանակի ավելացում, տեղումների պակաս, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի առկայություն:

Սեւանա լճի մաքրման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ կիրականացնի 50 մլն եվրոյի ծրագիր: Կտարվեն նաեւ կողակ ձկնատեսակի արհեստական վերարտադրման, լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Նախարարը նշել է, որ այս տարի ջրի որակի ցուցանիշներն ավելի մտահոգիչ են, քան նախորդ տարիներին. ջրի թափանցիկությունը եղել է 2,2 մետր, նախկինի 14 մետրի դիմաց:

Այս եւ հարակից խնդիրների լուծման նպատակով կլինեն նաեւ օրենսդրական նախաձեռնություններ:

Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն իր ելույթում անդրադարձել է պարբերաբար կատարվող ջրառին եւ նշել, որ այն կարեւոր է Արարատյան դաշտավայրի հողատարածքների ոռոգման եւ ատոմակայանի հովացման համար: Նրա տեղեկացմամբ Սեւանա լճի մակարդակը նախկինում եղել է 50 մլրդ խմ, աստճանաբար իջել 32-ի, իսկ այժմ բարձրացվել է 38 մլրդ խմ-ի: Յուրի Ջավադյանը ջրի աղտոտվածության առնչությամբ նշել է, որ Սեւանի ափամերձ տարածքներում գործում է 2400 հասարակական սննդի օբյեկտ, որոնք իրենց կոյուղաջրերր թափում են լիճ: Ըստ նրա՝ բնապահպանական վտանգ են ներկայացնում նաեւ հսկա ծառերը, որոնց տեղափոխման հարցը քննարկման փուլում է:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի համոզմամբ՝ ջրի մակարդակի բարձրացումը դրական է ազդում ջրի որակի վրա եւ հակառակը: Ըստ նրա՝ այս տարի ջրիմուռների աննախադեպ աճը պայմանավորված է եղել նախորդ տարի լճից կատարված 100 մլն խմ ջրառով, եւ այն այսօր գնում է դեպի ճահճացում: Բնապահպանի խոսքով՝ ափամերձ կառույցների գործունեությունն անօրինական է, չէր կարելի այնտեղ կապիտալ շինություններ կառուցել:

Նշենք, որ լսումների մասնակից բնապահպաններն ու գիտաշխատողները Սեւանա լճի հիմնախնդիրների լուծման ուղի համարում էին բացառապես լճի մակարդակի բարձրացումն ու մաքրման աշխատանքների իրականացումը, իսկ ոռոգման խնդիրների լուծումը համարում ոռոգման համակարգի արդիականացումն ու ջրի կորուստների նվազեցումը:

Ըստ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրագիտության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարումը բարձիթողի վիճակում է, հողերի 35 տոկոսը չի օգտագործվում ջրի բացակայության պատճառով:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ քննարկմանն ակնկալում էր առավել առարկայական մոտեցումներ եւ առաջարկներ: Նա ընդգծել է, որ այս տարի թույլատրված 40 մլն խմ ջրառի մասին որոշումը խորհրդարանը կայացրել է համախոհության արդյունքում: Պատգամավորն առաջարկել է շարունակել քննարկումները եւ սրտացավություն ցուցաբերել Սեւանին առնչվող ցանկացած քայլ անելիս:

Սեւանի հիմնախնդիրներին իրենց ելույթներում անդրադարձել են նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը եւ այլ հրավիրյալներ:

Ամփոփելով լսումները՝ հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար եւ արդյունավետ գնահատել այն: Սեւանի բազմաթիվ խնդիրների լուծման համար նա կարեւորել է լճի մակարդակի բարձրացումն ու ջրային ռեսուրսների խելամիտ օգտագործումը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է հանրության համար խիստ զգայուն այս հարցում խորհրդարանական վերահսկողական գործառույթների իրականացումն ու հարցի հետագա քննարկումները:


28.09.2018
Հայտարարություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվում է տվյալ ոլորտների օրենսդրական կարգավորման եւ կատարելագործման առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով հատուկ հասարակական խորհուրդ: Խորհուրդը գործելու է հանձնաժողովին կի...

28.09.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակաց...

28.09.2018
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

28.09.2018
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

28.09.2018
Արա Բաբլոյանը մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին Ռեդիսոն Բլյու հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից...

28.09.2018
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպած՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

28.09.2018
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am