National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
28.09.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 6

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: 
  
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: 
  
Հիմնավորելով անհրաժեշտությունը՝ Գագիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի կազմում ստեղծել հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողով, ինչը միաձայն ընդունվել է:

Որոշվել է հետաձգել նորաստեղծ ենթահանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկատվություն է հաղորդել ԱԺ պատվիրակության Ուելս եւ Շոտլանդիա կատարած գործուղման վերաբերյալ: 
  
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ: Գործադիրն առաջարկում է սահմանել, որ հայտատուն պետական տուրքը կարող է վճարել լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ամրագրված մեկ աշխատանքային օրվա փոխարեն: Նախարարը նշել է, որ առաջարկների հիման վրա նախագիծը կլրամշակվի:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS