Տպել
27.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար եւ Եվրոպայում փախստականների եւ միգրանտների ճգնաժամի արձագանքման հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու խնդիրների լուծման հարցում:

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ցավոտ հարցերը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում եւ ինքը հետամուտ է դրանց լուծման հարցում:

Խոսելով հաշմանդամություն ունեցող եւ բռնության ենթարկված երեխաների խնդիրներից՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Աֆշան Խանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի դերակատարությունն ու ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության եւ մի շարք առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Նա, կարեւորելով համագործակցության շրջանակի ընդլայնումը, համազմունք է հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի առողջապահության ու կրթության ոլորտի խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահական երկարատեւ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին, ներառական կրթության ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում տիկին Խանն ընդգծել է, որ ակնկալում է Արա Բաբլոյանի աջակցությունը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...