Տպել
26.09.2018
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
1 / 3

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի առաջարկով  պատգամավորները միաձայն հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: Հաստատվել է աշխատակարգը:

Անդրադարձ է եղել նաեւ նիստին հրավիրվելիք պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու հարցին: Գեւորգ Կոստանյանն առաջարկել է հրավեր ուղարկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին` վերջինիս ցանկությամբ նիստերին մասնակցելու համար:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...