Տպել
26.09.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ամփոփվել են խորհրդարանական լսումների արդյունքները
1 / 1

Սեպտեմբերի 26-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ օրենսդրական բացերը վերացնելու նպատակով առաջարկվում է ամրագրել, որ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը եւ կամ գույքը պաշտպանելու ուղղությամբ: Նախատեսվում է սահմանել, որ այդ անձանց նկատմամբ պաշտպանության միջոցներն իրականացվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Քննարկման արդյունքում պատգամավորների կողմից առաջարկ եղավ հստակեցնել պաշտպանության ենթակա անձանց շրջանակն ու առաջարկվող պարբերության բովանդակությունը:

Նախագծի քվեարկությունը հեղինակի առաջարկով հետաձգվեց. այն կկայանա լրամշակված տարբերակ ներկայացնելուց հետո` հանձնաժողովի առաջիկա նիստում:

Հանձնաժողովն այնուհետեւ հաստատել է 2018 թվականի հունիսի 25-ին տեղի ունեցած «Աղետների դիմակայության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքները: Ըստ այդմ՝ Ազգային ժողովը հատուկ վերահսկողություն կիրականացնի աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության նկատմամբ, խորհրդարանի աշխատակազմի համար կկազմակերպվի վերապատրաստման դասընթաց՝ համապատասխան թեմայով:

Նախատեսվում է իրականացնել նաեւ «Դիմակայուն Հայաստան» շարժում, որին կմասնակցեն հանրության բոլոր խավերը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում մինչեւ երկու ամսով հետաձգվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...