Տպել
20.09.2018
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը:

ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, Շվեյցարական Համադաշնության փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուրերի, ՇՀ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաեւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության հարցերով գրասենյակ:


20.09.2018
ՀՀ Ազգային ժողովը նշել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նա...

20.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան դեսպաններ, Հայաստանի խորհրդարանի ներկայիս եւ տարբեր տարիների սիրելի պատգամավորներ, թանկագին հյուրեր...

20.09.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցության մակարդակը: Արա Բաբլոյ...

20.09.2018
Տեղեկատվություն
ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների հարգելի պատգամավորներ, դուք հրավիրվել եք սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նշենք, որ միջոցառման հրավիրատոմսեր ուղ...