ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության, ինչպես նաեւ հասարակության որոշ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Արա Բաբլոյանը, ողջունելով Դունյա Միյատովիչի՝ այս պաշտոնում առաջին այցը Հայաստան, շնորհակալություն է հայտնել մեր երկրի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հաշմանդամության մասին օրենքի նախագծին եւ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, ընդգծել է, որ նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան եւ լինեն հասարակության լիիրավ անդամ:
ԱԺ նախագահը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ սոցիալական հետագա ներառման (ինտեգրման)» համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, սոցիալական, կրթական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանք:
«Եթե պահպանվում է այս սկզբունքը, ապա հնարավորություն է ընձեռվում երեխաներին հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործընթացում լավագույն արդյունքներ ստանալ»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:
Խոսելով «Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Լանցարոտի կոնվենցիայից՝ Արա Բաբլոյանը նշել է, որ փաստաթուղթը քննարկումների փուլում է եւ հույս հայտնել, որ այն շուտով կվավերացվի:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության եւ առկա խնդիրների քննարկման հնարավորության համար, վստահություն է հայտնել, որ նման բարենպաստ քննարկումները կլինեն շարունակական: Նա, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, նշել է, որ անկախ քաղաքական հայացքների եւ դիրքորոշումների փոփոխությունից մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը եւ արդյունավետ համագործակցությունը ինչպես մեր երկրում գործող, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության Ազգայի...
Քննարկվել են ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ազգային քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը, ինչպես նաեւ այդ խնդիրների լ...
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստում
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնա...
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 314 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելո...