Տպել
20.09.2018
Տեղեկատվություն
1 / 1

ՀՀ Գերագույն խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների հարգելի պատգամավորներ, դուք հրավիրվել եք սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Նշենք, որ միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի եւ ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Ովքեր տեխնիկական պատճառով չեն ստացել հրավիրատոմս, խորհրդարան կարող են մուտք գործել 17:50-ին Բաղրամյան անցակետով՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:

Տեղեկացնենք, որ հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման եւ գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետեւ ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին:
 


19.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստա...

19.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության Ազգայի...

19.09.2018
Քննարկվել են ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ազգային քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը, ինչպես նաեւ այդ խնդիրների լ...

19.09.2018
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստում
Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնա...

19.09.2018
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝...

19.09.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 314 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելո...