Տպել
19.09.2018
ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստում
1 / 3

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հորդորել է մեկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի աշխատաոճի, նախագահի տեղակալի թեկնածության առաջադրման, նիստին միջազգային կազմակերպություններից մասնագետներ ներգրավելու նպատակահարմարության եւ պաշտոնյաների հրավիրելու վերաբերյալ:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին: