«Շանթ-2018» զորավարժություն»: Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են զորավարժությանն ԱԺ աշխատակազմի մասնակցության արդյունքները:
ԱԺ աշխատակազմի գրասենյակի զորահավաքային նախապատրաստության համակարգող Գարիկ Մուշեղյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-13-ը «Պետական եւ զինվորական կառավարման մարմինների աշխատանքը պետությունը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման եւ ագրեսիայի հետմղման ընթացքում» թեմայով անցկացվել են եռաստիճան ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմը: Զորավարժության անցկացման ընթացքում աշխատակազմը բերվել է բարձր պատրաստականության աստիճանի, կազմվել են աշխատանքային խմբեր, սահմանվել է շուրջօրյա եւ փոփոխված օրակարգով աշխատակարգ, տրվել են հանձնարարականներ:
Ուսումնասիրելով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքները, նրանց հմտություններն ու կարողությունները՝ պարզ է դարձել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ունակ է կատարելու իր առջեւ դրված ռազմավարական խնդիրները՝ պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման եւ ագրեսիայի հետմղման ընթացքում:
ԱԺ աշխատակազմի աշխատանքը գնահատվել է դրական: Վերլուծության արդյունքում նաեւ արձանագրվել են որոշակի բացթողումներ, որոնք հետագայում բացառելու նպատակով խորհրդակցության մասնակիցների կողմից եղել են առաջարկներ:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Շվեյցարիայում էր: Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...