National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.09.2018
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` պատգամավորների նախաձեռնությամբ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ եթե ձայնագրվում են բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությունները, ապա Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սկզբունքը վտանգված է: Գեւորգ Կոստանյանը վստեհեցրել է, որ յուրաքանչյուր քննարկման արդյունքում կատարված ուսումնասիրություններն ու եզրահանգումները կբարձրացնեն մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերին՝ նշելով, որ եթե հարուցված է քրեական գործ, ապա այդ հարցի առնչությամբ չի կարող ստեղծվել հանձնաժողով:

Էդմոն Մարուքյանը նշել է, որ դեմ է «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտմանը: Ըստ նրա՝ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Ռուստամ Մախմուդյանը, կարեւորելով հանձնաժողովի ստեղծումը, նշել է, որ այն կպարզի ՀՀ-ում գաղտնալսում իրականացնելու հարցը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական: Պատգամավորն առաջարկել է հեռարձակել հանձնաժողովի նիստերը:

Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում կարեւոր է քննիչ հանձնաժողովների ստեղծումը:

Ըստ Հովիկ Աղազարյանի՝ անհրաժեշտ է հստակեցումներ կատարել ձեւակերպումներում: Պատգամավորն անդրադարձել է  համացանցում հայտնված տեսանյութին:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտություն է համարել օրենսդրական վերահսկողությունը եւ քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական, ապակուսակցական՝ իր գործառույթների հիմքում ունենալով ՀՀ պետական շահի եւ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:

Վահե Էնֆիաջյանը խոսել է հարցի իրավական մոտեցումների մասին, ներկայացրել օրենքով նախատեսված քննիչ հանձնաժողովի վերաբերյալ սահմանափակումները:

Ըստ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման ստորագրահավաքի ընթացքում հարուցված չի եղել «հեռախոսային խոսակցությունների» մասով քրեական գործ: Պատգամավորը գործընկերների մտահոգությունները փարատելու նպատակով ներկայացրել է իր առաջարկը:

«Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Սահմանադրական օրենքը չխախտելու համար պատգամավորն առաջարկել է դեմ քվեարկելով նախաձեռնությանը՝ հարցը հանել օրակարգից եւ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել է,որ հարուցված քրեական գործերը քննության առարկա չեն դառնալու հանձնաժողովում: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ հանձնաժողովը քննարկելու է երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը:

Եզրափակիչ ելույթում Գագիկ Կոստանյանը նշել է, որ հանձնաժողովը քննելու է այն հարցերը, որոնց փաստով քրեական գործ հարուցված չէ: Զեկուցողն ընդունելի է համար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկը:

Ընդունելով որոշումը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS