Տպել
13.09.2018
«Շանթ-2018»-ի շրջանակում Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ
1 / 1

«Շանթ-2018» զորավարժություն»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:

Որոշման ընդունումից հետո սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ բարեկամական խմբերի ղեկավարները միջազգային գործընկերներին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դրության մասին, հանգամանորեն ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները:

Երկրում ստեղծված իրադրության զարգացմանը համընթաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացվում են մի շարք այլ անհրաժեշտ միջոցառումներ:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...