Տպել
11.09.2018
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գլենդելից ժամանած պատվիրակության հետ
1 / 3

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, «Ելք» խմբակցությունների անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Ռուզաննա Առաքելյանը, Անդրանիկ Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Էդմոն Մարուքյանը   հանդիպել են ԱՄՆ Գլենդել քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որի կազմում էին Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատգամավորներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ: Պատվիրակության այցն իրականացվել է Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: 

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ` այցի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն է, առկա կապերի ամրապնդումն ու նորերի ստեղծումը:

Գլենդելի քաղաքապետը նշել է, որ  վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները  որոշակի հետաքրքրություն են առաջացրել   ոլորտի գործարարների շրջանում, եւ նրանք հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Պատվիրակությունը  բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ, տեղի է ունեցել հայ-ամերիկյան բիզնես ֆորում, քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Գործարարները հետաքրքրված են ոլորտին վերաբերող օրենսդրությամբ եւ հարկային որոշ արտոնությունների տրամադրմամբ»,- ասել է  Զարեհ Սինանյանը  եւ նշել, որ հնարավոր  ներդրողներն  ակնկալում են  հայ օրենսդիրների աջակցությունն այդ հարցում:

Հայ պատգամավորները վստահեցրել են` այն բոլոր ծրագրերը, որոնք նպաստելու են Հայաստանի  զարգացմանը,   շարունակվելու են:

Զրուցակիցները քննարկել են կրթության ոլորտին, ուսանողների փոխանակման ծրագրերին, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...