Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ, «Ելք» խմբակցությունների անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Ռուզաննա Առաքելյանը, Անդրանիկ Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպել են ԱՄՆ Գլենդել քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որի կազմում էին Կալիֆորնիայի Նահանգային ժողովի պատգամավորներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ: Պատվիրակության այցն իրականացվել է Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:
Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ` այցի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն է, առկա կապերի ամրապնդումն ու նորերի ստեղծումը:
Գլենդելի քաղաքապետը նշել է, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները որոշակի հետաքրքրություն են առաջացրել ոլորտի գործարարների շրջանում, եւ նրանք հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ, տեղի է ունեցել հայ-ամերիկյան բիզնես ֆորում, քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Գործարարները հետաքրքրված են ոլորտին վերաբերող օրենսդրությամբ եւ հարկային որոշ արտոնությունների տրամադրմամբ»,- ասել է Զարեհ Սինանյանը եւ նշել, որ հնարավոր ներդրողներն ակնկալում են հայ օրենսդիրների աջակցությունն այդ հարցում:
Հայ պատգամավորները վստահեցրել են` այն բոլոր ծրագրերը, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը, շարունակվելու են:
Զրուցակիցները քննարկել են կրթության ոլորտին, ուսանողների փոխանակման ծրագրերին, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը ՀՀ Ազգային ժողովում
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակութան անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան եւ ԵԱՀԿ ԽՎ գործադիր գրասենյակի ղեկավար Անդրեաս Բեյքերը: Ողջունելով հյուրերին...
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբն այցելել է Ազգային ժողով
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդամներ Հովիկ Աղազարյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Շիրակ Թորոսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Նորա Առուստամյանը հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության հ...
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումն...
«Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն
«Շանթ-2018 զորավարժություն»: Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, Աշխատակազմում իրականացրել է Պլանով նախատեսված միջոցառումները: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Աշխատա...
Ֆրանսիացի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռ...