Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 37, սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 29 հարց:
Փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին», փոփոխություն ու լրացում՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումներում:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Սեպտեմբերի 7-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Առեւտրի եւ ծառայ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Խորհրդարանն ընդունել է ընտրախախտումների դեպքում պատժամիջոցները խստացնող ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչակ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 05.09.2018, ժամը 14:00, 414 սենյակ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 04.09.2018, ժամը 11:00, 414 սենյակ, ...