ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով փաթեթում արված փոփոխությունները, տեղեկացրել է, որ ընդունվել են ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ պատգամավորների կողմից արված բոլոր առաջարկները: «Կարծում եմ, որ լուրջ մտահոգություններ չպետք է լինեն»,-ասել է հիմնական զեկուցողը:
Բարեփոխված օրենսդրական նախագծերի առնչությամբ ելույթ են ունեցել պատգամավորները:
Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ բոլոր մտահոգությունները փարատված են: Նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել փաթեթին:
Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ է համարել հանրությանն իրազեկել այն մասին, որ չլրացված քվեաթերթիկը քվեախցից դուրս հանելը քրեորեն պատժելի արարք է:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստել է, որ նախաձեռնության հեղինակն ընդունել է այն բոլոր առաջարկները, որոնք մտահոգիչ էին համարվել պատգամավորների կողմից: Ըստ նրա՝ փաթեթն այլեւս անխոցելի է իրավական տեսանկյունից: Խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին եւ հույս հայտնել, որ տեսախցիկներ կլինեն ընտրատեղամասերում: Արփինե Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Կարինե Աճեմյանը եւս խոսել է ընտրական գործընթացներից, կարեւորել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Պատգամավորն իշխանությանը հորդորել է բացառել ընտրակեղծարարության իրականացումը:
Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ 82 կողմ ձայնով:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Սեպտեմբերի 7-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Առեւտրի եւ ծառայ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 10-ին գումարվո...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 05.09.2018, ժամը 14:00, 414 սենյակ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 04.09.2018, ժամը 11:00, 414 սենյակ, ...