Տպել
06.09.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրասիական կանանց երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 18-21-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Լենա Նազարյանը եւ Մարինա Մարգարյանը (սեպտեմբերի 18-22-ը ներառյալ):

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ ճանաչողական այցով 2018 թվականի սեպտեմբերի 15-22-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեւորգ Գորգիսյանը, Սամվել Նիկոյանը եւ Տատյանա Միքայելյանը:


06.09.2018
Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձաստիճան պաշտոնյաների հետ: Սեպտեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան խորհրդ...

06.09.2018
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն, Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կ...

06.09.2018
Սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...