Տպել
04.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Խոր ցավով տեղեկացա պետական եւ հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության երեք գումարումների խորհրդարանների պատգամավոր Ջեմմա Անանյանի մահվան մասին:

Շուրջ հինգ տասնամյակ նա իր կյանքը նվիրեց հայրենի Իջեւանի շենացմանն ու զարգացմանը, արդյունաբերական նոր կարողությունների գործարկմանը, ակտիվորեն մասնակցեց Հայաստանի պետական կյանքին:

Որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի երիտասարդության գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նույն եռանդով մեծ ու շնորհակալ աշխատանք կատարեց այս ասպարեզներին վերաբերող օրենսդրական դաշտի մշակման ու կատարելագործման համար:

Ղարաբաղյան շարժման ընթացքում եւս Ջեմմա Անանյանն առանձնացավ իր քաղաքացիական բարձր կեցվածքով եւ անընդհատ հակադրվելով միութենական իշխանություններին` հաստատակամորեն պաշտպանեց Հայաստանի ու հայության շահերը:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջեմմա Անանյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:


29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...