Տպել
04.09.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ
1 / 1

«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ եւ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տարիների նպատակամղված աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ եւ կայացած համակարգ, որը ձեր բարձր արհեստավարժության ու նվիրումի շնորհիվ վայելում է հասարակության վստահությանը: Որովհետեւ դուք միշտ առաջինն եք օգնության հասնում անկանխատեսելի ու դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, առաջինն եք սկսում դիմակայել բնական ու տեխնածին աղետներին:

Միաժամանակ, բազմաթիվ անգամներ ակտիվ մասնակցություն ցուցաբերելով այլ պետություններին պատուհասած աղետների հետեւանքների վերացմանը՝ այնտեղ իրավամբ դարձել եք Հայաստանի եւ հայ ժողովրդի գթասրտության ու բարի կամքի յուրօրինակ խորհրդանիշը:

Շնորհակալ եմ ձեր վտանգաշատ աշխատանքն անձնուրացաբար կատարելու եւ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:

Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն աղետներին դիմակայելու եւ նրանց անխուսափելի հետեւանքները հնարավորինս նվազեցնելու, այլեւ կանխատեսման, կանխարգելման, արագ արձագանքման, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների անշեղ կատարելագործման, բնակչությանն աղետներից պաշտպանվելու գիտելիքներ հաղորդելու գործում: Ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ այս կարեւորագույն ասպարեզներում:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից կրկին շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:


19.04.2024
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան
Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստին ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահ, Ես ցանկանում եմ խոսել իմ ...

19.04.2024
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Խոսելով  «Ակադեմիա...

19.04.2024
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...

19.04.2024
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Արուսյակ Ջուլհակյանը ելույթ   է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...

19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...