Տպել
31.08.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Վիետնամի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դիք Մանի հետ:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում: Անդրադառնալով Վիետնամի դերին հարավ-արեւմտյան Ասիայում` Միքայել Մելքումյանը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ասիական տարածաշրջանի երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը, համագործակցությանը եւ այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ՎՍՀ-ն:

Դեսպան Նգո Դիք Մանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստել է իր պետության եւ ժողովրդի բարեկամական վերաբերմունքի մասին Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նրա գնահատմամբ` Հայաստանն իրապես կայուն զարգացող, բարեկամ երկիր է Վիետնամի համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության որոշակի ծրագրերի մշակումն ու իրագործումը, բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը: Քննարկվել են միջխորհրդարանական, տնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորն իրատեսական է համարել համագործակցությունը նաեւ մշակութային եւ կրթական բնագավառներում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...