Տպել
27.08.2018
«Պատրաստ եմ սատարել քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին եւ Կարինե Եսայանին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանության կարեւորությունը: «Այն հոգեւոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջեւ, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության պահպանմանը: Մենք պատրաստ ենք սատարելու քրիստոնեական արժեքների, ավանդական ընտանիքի պաշտպանության ձեր նախաձեռնություններին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը եւս հաստատել է, որ հայ ժողովրդի քրիստոնեական արժեքներին, աշխարհաճանաչողությանն ու աշխարհընկալմանը, ավանդական ընտանեկան արժեքներին մարտահրավերներ են նետված, որոնց մի մասն այլեւս լրջագույն սպառնալիքներ են: Ըստ Հայկ Նահապետյանի՝ այդ սպառնալիքները չեզոքացնելու վերջնական հարցի լուծումն իրավական համապատասխան ակտերի, օրենքների ամրագրումն է: Նա շնորհակալություն է հայտնել Էդուարդ Շարմազանովին աջակցության համար՝ ընդգծելով, որ վճռական եւ հետեւողական են լինելու:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...