Տպել
23.08.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի եւ Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան դիվանագիտական քարտուղար Էյրիկ Լիբերգ Բերգենի հետ:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Կողմերն անդրադարձել են վերջին ամիսներին Հայաստանի ներքին ու արտաքին, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական օրակարգի խնդիրներին ու առաջիկա հնարավոր զարգացումներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նաիրա Զոհրաբյանը, արժեւորելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, անչափ կարեւոր է համարել համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները, քանի որ փաստաթղթում կան դրույթներ, որոնց կիրարկումը պահանջում է համաձայնագրի ամբողջական եւ վերջնական վավերացում:

Կողմերը կարեւորել են ՀՀ եվրոպական օրակարգը՝ նշելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ անդամ երկրները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն այդ օրակարգը համատեղ իրականացնելու համար:


23.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 11-14-ը ներառյալ Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կանոնակարգի, անձեռն...

23.08.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հետ
Օգոստոսի 22-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը, հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագ...

23.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» անվանումը...