Տպել
17.08.2018
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման եւ ընտրության անցկացման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Ռազմիկի Սեդրակյանի, Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի եւ Արծրուն Մարտունի Միրզոյանի թեկնածությունները: 
   
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երրորդ նիստում», - նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: