Տպել
13.08.2018
Արա Բաբլոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Հենրիկի Խունդկարյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:


13.08.2018
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը
Oգոստոսի 13-ին ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատրաստված «Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանները» տեղեկագրի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Միքայել Մելքումյանը, ՀՀ ԳԽ եւ ՀՀ ԱԺ գու...