National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.8.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.08.2018
Արա Սաղաթելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը:

Վրացի գործընկերներն Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել են խորհրդարանի շենքում: ՀՀ օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է խորհրդարանում ընթացող վերանորոգման աշխատանքները` նշելով, որ շուտով արդեն պատրաստ կլինեն ԱԺ թանգարանը, լրագրողների համար նախատեսված մամուլի սրահը, նորացված կլինի ԱԺ գրադարանը:

Այնուհետեւ Արա Սաղաթելյանը եւ Գիվի Միկանաձեն առանձնազրույցի շրջանակում քննարկել են աշխատակազմերի ստորաբաժանումների տարբեր ձեւաչափերով երկարատեւ համագործակցության հնարավորությունները, անդրադարձել խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարեւորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական եւ օրենսդրական մշակումների հարցերում:

Արա Սաղաթելյանը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի հետ արդյունավետորեն համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես ավելի լայն՝ Արեւելյան գործընկերության, այնպես էլ զուտ տարածաշրջանային համագործակցության մակարդակներում: Այս համատեքստում Արա Սաղաթելյանը կարեւորել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության ուժեղացման եւ տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում: Նշելով, որ վրացական կողմն ունի խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագիր՝ Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ առկա է ՀՀ ԱԺ աշխատակազմին եւս այդ ծրագրում ներգրավելու պայմանավորվածություն: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար կարող է ուսանելի լինել խորհրդարանական գրադարանի ստեղծման, ինչպես նաեւ օրենսդրական վերահսկողության վրացական փորձը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանները Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի (ASGP) անդամ են եւ միջազգային մակարդակում կարող են հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ներկայացնելով ինչպես տարածաշրջանային կարեւորություն ունեցող, այնպես էլ իրենց երկրների ու խորհրդարանների աշխատակազմերի առաջնահերթ խնդիրները:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն նշել է, որ սեպտեմբերի 24-25-ը Վրաստանում կկայանա Արեւելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համաժողով, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Գիվի Միկանաձեի գնահատմամբ՝ միջոցառումը տարածաշրջանային մակարդակում գլխավոր քարտուղարների առավել սերտ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Այս համատեքստում վրացի գործընկերն Արա Սաղաթելյանին տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու է նաեւ Գերմանիայի Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալը: Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որտեղ կամփոփվեն տարածաշրջանային երկրների միջեւ առաջիկա համագործակցության կարեւոր դիտարկումները: Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019 թվականին Քութայիսիում Արեւելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների համար կկազմակերպվեն ամառային եւ ձմեռային վերապատրաստման դասընթացներ, որոնք կանցկացնեն գերմանացի մասնագետները: Նրա գնահատմամբ՝ դա թույլ կտա զարգացնել ու խորացնել փոխգործակցությունն աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ եւ աշխուժացնել անմիջական շփումները: Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների օրենսդիր մարմինների բյուջետային գրասենյակների միջեւ փոխգործակցության զարգացման կարեւորությանը:

Գիվի Միկանաձեն ներկայացրել է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, անդրադարձել Վրաստանում օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին՝ կարեւորելով օրենսդրական մակարդակում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խորհրդարանական աշխատանքի կազմակերպման հարցում աշխատակազմերի գործունեության արդյունավետության բարձրացման եւ միջազգային մակարդակում միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը միշտ պատրաստ է իր կարողություններն ու ռեսուրսներն ի սպաս դնել խորհրդարանական համագործակցության առաջմղման համար թե՛ տարածաշրջանային եւ թե՛ միջազգային հարթակներում:


03.08.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել եզդիների ցեղասպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ
Օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի այս օրը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Այդ կապակցությամբ այսօր Երեւանի Օղակաձեւ զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am