National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
25.07.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
25.07.2018
Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Միքայել Մելքումյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, անդրադարձել կառավարության հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր: Առաջարկվել է կազմակերպել հայ-չեխական գործարար համաժողովներ:

Խորհրդարանի փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցների եւ RM-70 ՀԿՌՀ-ների Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան արտահանման կապակցությամբ:

Պետր Միկիսկան նշել է, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը:

Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է, որ չեխական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վայոց ձորի մարզում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար:


25.07.2018
Սփյուռքահայ դպրոցականներն ու մանկավարժներն այցելել են ՀՀ Ազգային ժողով
Հուլիսի 25-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Նյու-Յորքի Բրուկլինի հայկական համայնքի մի խումբ դպրոցականներ եւ մանկավարժներ։ Հյուրերը շրջել են խորհրդարանում, ծանոթացել օրենսդիր իշխանության անցուդարձին, եղել նիստերի դահլիճում։ ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի տեղակալ Մարուսյա Ասատրյանը ներկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS