Տպել
25.07.2018
Սփյուռքահայ դպրոցականներն ու մանկավարժներն այցելել են ՀՀ Ազգային ժողով
1 / 2

Հուլիսի 25-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Նյու-Յորքի Բրուկլինի հայկական համայնքի մի խումբ դպրոցականներ եւ մանկավարժներ։

Հյուրերը շրջել են խորհրդարանում, ծանոթացել օրենսդիր իշխանության անցուդարձին, եղել նիստերի դահլիճում։

ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի տեղակալ Մարուսյա Ասատրյանը ներկայացրել է խորհրդարանի պատմությունը, կառուցվածքը, պատգամավորների գործունեությունը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը, ինչպես նաեւ պատասխանել ամերիկահայ դպրոցականների հարցերի, որոնք առնչվել են խորհրդարանի եւ պատգամավորների աշխատանքներին, տարբեր ոլորտների խնդիրների։


25.07.2018
Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Ողջունելով դեսպանին՝ Միքայել Մելքումյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, անդրադարձել կառավարության հակամենաշնորհային եւ հակակոռուպցի...